Հայկանուշ Միքայելյանը երեկ Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է Երևան, ապա Արտաշատ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հ. Միքայելյանը ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզման մեջ էր այս տարվա հունվարից, մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով:
Վերջինս իր հարսին` Մարիամին, ահավոր ծեծի էր ենթարկել, տանջել` արդուկով այրելով մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, քաշել ու պոկել մազերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, կորտել քիթը, անկյուն կանգնեցրել, արգելել լվացվել ու լողանալ:
Սկեսուրը նույն անմարդկային վերաբերմունքին էր արժանացրել իր նախկին հարսին ևս: Նա ևս Մարիամի հետ դիմել է ոստիկանություն:
Վերջինս ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:










































