Դեկտեմբերի 13-ին` ժ. 11.20-ին, տեղեկություն է ստացվել, որ լուծիչից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Նվեր Մալխասյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:






































