Monday, 15 06 2026
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը

Քրգործը, որում Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանն են խառնված, դժվար թե ճիշտ հունով ընթանա. փաստաբան

Ունենք փաստեր, ըստ որոնց` 2010 թվականի մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու գործով Վռամ Բաղդասարյանին անհիմն մեղադրանք են առաջադրել, և նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման մի հանցանքի համար, որն իրականում չի կատարել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը:

«Անվավեր փաստաթուղթը, որը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, մակագրված է հետին ամսաթվով` երբ դեռ սպանությունը տեղի չէր ունեցել: Այնպես որ` այդ գրությունը կարելի է քսիֆ համարել:

Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, ում քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, կատարել է սպանությունը, հանդիպել է Սերժ Սարգսյանին: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ գործն այլ ընթացք կստանա: Սրա վկայությունն է դատարանի կողմից ապացույց ճանաչված մի անձի գաղտնալսումը»,- ասաց Գայանե Խաչատրյանը:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ իր հերթին նկատեց, որ անհիմն մեղադրվող Վռամ Բաղդասարյանը գործի հետ կապ ունի այնքանով, որքանով մասնակցել է սպանության օրը տեղի ունեցած վիճաբանությանը:

«Երկու ամիս շարունակ սպանության մեջ մեղադրվում էին միաժամանակ երկու մարդ` Վռամ Բաղդասարյանը և Արսեն Ահարոնյանը: Գործի էությունը հետևյալն է. Հովհաննես Թամամյանը, որը քննել է այս գործը, 100 հազար դոլարի չափով գումար է տվել Հովհաննես Շահինյանին, որը հետո չի կարողացել վերադարձնել գումարը: Հովհաննես Թամամյանը հենց այս գործի շրջանակներում էլ ազատվել է աշխատանքից : Նա շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հովհաննես Շահինյանի հետ, թե չէ` անծանոթ մարդուն այդքան մեծ գումար չեն տալիս: Բայց մեր բուն թեման ոչ թե Հովհաննես Թամամյանին պաշտպանելն է, այլ այն, որ այս գործի շրջանակներում տուժեց մի անմեղ երիտասարդ»,- նկատեց նա:

Փաստաբան Գայանե Խաչատրյանն էլ հավելեց, որ քրեական գործն այլևս ճիշտ հունով չի ընթանում, և դժվար թե որևէ մեկը փորձի այլ ընթացքով տանել այն, երբ Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանն են խառնված դրան:

«Ներկայում գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, և հույս ունենք, որ այնտեղ գործը կմակագրվի այնպիսի դատավորի, որը տղամարդկություն կունենա և գործն օբյեկտիվ կվարի: Քրեական գործում որևէ ապացույց չկա, որը փաստում է Վռամ Բաղդասարյանի մեղավորությունը: Զենքերի վրայից հեռացված են բոլոր մատնահետքերը, իսկ Շահինյանի` ցուցմունքներ տված հարազատներն այնպես են արել, որ նրա քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, զերծ մնա պատժից:

Մենք ուզում ենք, որ արդար քննություն և արդար դատ լինի: Խաչիկ Մկրտչյանը սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակից` այն դեպքում, երբ Վռամ Բաղդասարյանի ձեռքին այլ մակնիշի ատրճանակ է եղել»,- նշեց փաստաբանը:

Գայանե Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ մինչև սպանության դեպքը Վռամ Բաղդասարյանն ու Արսեն Ահարոնյանը ընկերական հարաբերություններ են ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում