Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման France Football-ի կողմից ճանաչվեց 2011 թվականի Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը դարձել է իր ակումբի և հավաքականի առաջատարներից մեկը: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում հարձակվողն անց է կացրել 7 հանդիպում և խփել 3 գնդակ: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում Բենզեման մասնակցել է Լա Լիգայի 13 հանդիպման և խփել 8 գոլ: Բացի այդ, «Բարսելոնա»-ի դարպասը 22-րդ վայրկյանին նրա խփած գնդակը «կլասսիկո»-ների պատմության մեջ ճանաչվեց ամենաարագը:
Չնայած եվրոպական մրցասպարեզում ունեցած անհաջող ելույթներին, լավագույն մարզիչ ճանաչվեց «Լիլլ»-ը գլխավորող Ռուդի Գարսիան, որի ղեկավարությամբ 1954 թվականից հետո նախորդ մրցաշրջանում «Լիլլ»-ը նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի իր առաջին տիտղոսը:









































