Դեկտեմբերի 12-ի երեկոյան` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 30-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ ժամը 22.00-ի սահմաններում երկու երիտասարդ, գողություն կատարելու նպատակով, մտել են իրեն պատկանող ավտոտնակ, սակայն գողություն կատարելու պահին բռնվել են իր կողմից:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:







































