NBC հեռուստաընկերությունում կայացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դստեր՝ Չելսի Քլինթոնի դեբյուտային եթերը: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, նա սյուժե է ներկայացրել Արկանզաս նահանգում աղքատությունից տառապող երեխաների մասին:
Թերթը գրում է, որ նորաթուխ լրագրողուհին միանգամայն լավ է դրսևորել իրեն տեսախցիկների առաջ, չնայած ավելի վաղ հայտնում էին, որ նա վախենում է աշխատել եթերում:
Չելսի Քլինթոնին աշխատանքի ընդունելու մասին NBC հեռուստաալիքը հայտարարել էր դեռ նոյեմբերին։







































