Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ հարուստ կարող է համարվել այն մարդը, ով տարեկան վաստակում է 150 հազար դոլար: Այսպիսի եզրակացության է եկել Gellup հետազոտական ինստիտուտը՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, սոցիոլոգները եկել են այն եզրակացության, որ հարցվածների ավելի քան 53%-ը 150 հազար դոլարը բավարար է համարում իրեն հարուստ զգալու համար: Հարցվածների 47%-ը ենթադրում է, որ հարուստ լինելու համար անհրաժեշտ է 150 հազար դոլարից ավելի: Ամերիկացիների 15%-ը համոզված է, որ միայն տարեկան մեկ միլիոն և ավել դոլար աշխատելու դեպքում կարելի է խոսել ֆինանսական անկախության մասին:







































