Անդրադառնալով սպասվելիք պաշտոնանկության մասին խոսակցություններին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության 20-ամյակին Նախագահ Սերժ Սարգսյանը ուրվագծեց պետական պաշտոնյայի ուրվագիծը և նշաձողը: Նրա խոսքերով, եթե ինքը չի համապատասխանում տվյալ չափանիշներին, ապա պատրաստ է թողնել պաշտոնը, իսկ լրագրողների այն հարցին, թե ինքը համապատասխանո՞ւմ է այդ չափանիշներին, թե՞ ոչ, նշեց, որ իր կողմից անհամեստություն կլիներ այդ մասին խոսելը, և ավելացրեց,որ իր աշխատանքի մասին կփորձի ծանոթանալ հրապարակումների միջոցով` լրագրողների հրապարակումներից: Նա համաձայնեց, որ որոշ ուժեր ուզում են իրեն պաշտոնանկ անել, բայց բացառեց, որ դրանք Հանրապետական կուսակցությունից են: