ՀՀ ԱԻ նախարարությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 16.42-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Իսակով փողոցի թիվ 5 տանը այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել` 16.58-ին: Ա. Խաչատրյանին պատկանող տանը այրվել է 3 կգ տարողունակությամբ գազի բալոն:







































