Friday, 12 06 2026
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Երևանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցությունը:

«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրերի կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով»,- նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Ընդգծվել է նաև, որ, հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները։
Անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին` վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:

Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների և մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:

«Երևանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը:

Բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և շքամուտքերում անօրինական առևտրուրը կանխելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակիվ աշխատանք տանել: Զեկուցվել է, որ անցյալ շաբաթվա ընթաքում արձանագրված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություներ և սահմանվել է ամենօրյա հսկողություն:

Ամենօրյա հսկողության ներքո է նաև մայրաքաղաքում եղևնիների և սոճիների համար հատկացված տեղերում բացօթյա առևտրի կազմակերպումը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական վիճակի հետ կապված ստուգայցերի արդյունքում վիճակը այժմ գնահատվում է բավարար, իսկ այն տնտեսվարողների հանդեպ, որոնք կկախտեն սահմանաված կարգը` կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Հանձնարարվել է նաև գույքագրել լուսավորության անհրաժեշտություն ունեցող գետնանցումները և խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություն ներկայացնել:

Մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացման հետ կապված տեղեկացվել է, որ աշխատանքներ ամբողջությամբ ավարտված են: Ամփոփելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի որակի նկատմամբ կատարված ստուգումների արդյունքները` վերահսկողության վարչության պետը ներկայացրել է, որ մանկապարտեզներում հայտնաբերվել է խախտման 3 դեպք: Կամո Արեյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները և շարունակել հետևողական աշխատանքը`արձանագրելով բոլոր խախտումները:

Աղբահանության պայմանագրերի կնքման և վարձավճարների հավաքագրման մասով Կամո Արեյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պետք է հստակեցվի 2012 թվականի ընթացքում սանիտարական մաքրման սխեման և կազմակերպման կարգը:

Զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցները, այգիներն ու պուրակները, հրապարակներն ու անցումները, որոնց ֆինանսավորումը կնախատեսվի 2012 թվականի համայնքային բյուջեում:

Ուսումնասիրություների արդյունքում անբավարար գնահատելով մայրաքաղաքում տարբեր վթարների հետևանքով իրականացվող փորվածքների ասֆալտբետոնե ծածկի և մայթերում սալահատակի վերականգնման աշխատանքերի որակը` համապատասխան վարչությունների և վարչական շրջանների ղեկավարների հանձնարարվել է հսկողություն սահմանել վթարների արագ վերացման և վերականգնման ուղղությամբ և նոր դեպքերի վերաբերյալ արձագանքել անմիջապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում