Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պակիստանյան Geo TV և Aab TV մասնավոր հեռուստակայանները տեղեկատվության են տարածել, թե Իրանում բացահայտվել է Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դավադրությունը։
Նշվում է, որ Խամենեիի հետ մեկտեղ պետք է զոհվեր նաև Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին։ Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե ով է կանգնած այդ դավադրության հետևում։
Փոխարենը միայն հաղորդվում է, որ դավադրության բացահայտումից հետո Խամենեին հանդիպում է ունեցել Իրանի ամենաազդեցիկ ընդհատակյա գործիչներից մեկը հանդիսացող, նախկին նախագահ (1989-1997) Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ։