Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեի անդամ Ռոբերտ Քեյսին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերը։
Ըստ Քեյսիի՝ ԱՄՆ-ը շահագրգռված է ամբողջ Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ և աջակցում է այստեղ մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարական ղեկավարմանը։
Քեյսին հավելել է, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացրել է ավելի քան 752 միլիոն դոլարի օգնություն։