Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում Հայաստանի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ:
Համերգի կազմակերպիչն է ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարությամբ գործող «Բարի գալուստ, Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան: Համերգից ստացված հասույթը կնվիրաբերվի Երևանի Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի վերանորոգմանը:











































