«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն համոզված է, որ իր թիմի հետ անպայման նվաճելու է չեմպիոնական տիտղոսը:
«Ես քիչ եմ մտածում այդ մասին: Գիտեմ, որ կարող էի ավելի շատ տիտղոսներ ունենալ, բայց դուք չեք կարող առաջ շարժվել, եթե անընդհատ մտածեք անցյալի մասին: Անհրաժեշտ է նայել դեպի ապագան:
Ես լիովին համոզված եմ, որ չեմպիոնական տիտղոսը շատ շուտով իմը կլինի, որովհետև գտնվում եմ հիանալի թիմի կազմում: Այսպիսով` մեզ միայն ժամանակ է անհրաժեշտ: Ես իմ կարիերայի գագաթնակետին եմ հասել և գտնվում եմ լավագույն թիմի կազմում: Որևէ կասկած չունեմ, որ տիտղոսներ կնվաճեմ»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Autosport-ը:










































