Tuesday, 16 06 2026
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման

ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը նույնքան հավանական է, որքան ԲՀԿ-ՀԱԿ երկխոսությունը. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացթողում և տապալում է համարում ԱԺ-ում Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին իրենց հեղինակած օրինագծի ձախողումը: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Հովհաննիսյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ «Ժառանգությունը» առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում մեծամասնություն կկազմի:

«Ես համարում եմ, որ ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ընդդիմություններ են, և կարևոր է, որ նրանք հայաստանյան քաղաքական օրակարգի շուրջ միասնականորեն հանդես գան: Եթե, օրինակ, ՀՅԴ-ն ԱԺ նախագահի այլընտրանքային թեկնածու առաջադրեր, ես մեծ հաճույքով կքվեարկեի նրա օգտին»,- հավաստիացրեց նա:

Անդրադառնալով ամիսներ առաջ Ազատության հրապարակում անցկացրած 15-օրյա իր հացադուլին` Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ դրա արդյունքները դեռ ապագայում կերևան:

«Ես ուզեցի այնտեղ ոչ թե օրակարգ իջեցնել, քաղաքական կենաց-մահու մարտ նախանշել, այլ գիտակցական ընկալման մի փոքրիկ պատուհան բացել: Ուզում եմ հավատալ, որ այդ փոքրիկ պատուհանի ճեղքման արդյունքում հնարավոր է վերանայման ենթարկել անցած ճանապարհը»,- նկատեց նա:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» չի քննարկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցոթյանը վերաբերող վիքիլիքսյան բացահայտումները:

«Միաժամանակ մեզ հետաքրքիր է լսել, թե ինչպես են իրենց երկրի մասին օտար դեսպանների հետ խոսում իրենց ծայրահեղ դեմոկրատներ անվանողները և մատնության սլաքն ուղղում իրենց գործընկերներին` փորձելով մեկը մյուսի հաշվին միավորներ վաստակել: Օտար դեսպանին առաջարկներ անելով` նրանք փորձում են սեփական վարկը բարձրացնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամփոփելով` «Ժառանգության» ղեկավարը նկատեց, որ ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը նույնքան հավանական է, որքան ԲՀԿ-ՀԱԿ երկխոսությունը: «Քանի դեռ ոչ մի բան չի եղել, չարժե սնվել այս շեղող ուղղություններով»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում