Wednesday, 10 06 2026
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, տարին կարելի է համարել ավարտված

Տարեվերջյան եռամսյակի ցուցանիշները բնորոշում են հաջորդ տարվա տնտեսական սպասելիքները: Տնտեսագետ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հոկտեմբերին տնտեսության խիստ անկում կար. «Իշխանությունները բազմաթիվ հարցականներով են ավարտում տարին»:

Բ. Ասատրյանի խոսքով` քաղաքական տարին ըստ էության ավարտված է, եթե, իհարկե, ՀՀ նախագահը հրաժարական չտա, ինչը շատ պատեհ կլիներ, քանի որ մինչ ընտրությունները հայտարարված ծրագրերը տապալվեցին:

Նա շեշտեց, որ 2008 մարտի 1-ի մասին դեռ շատ է խոսվելու, դատապարտելու են մարդկանց, ովքեր ժողովրդի դեմ զենք բարձրացրին:

Որպես անցնող տարվա դրական արդյունք` Բ. Ասատրյանը նշեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը, որը, սակայն, արդյունք չէր կարող ապահովել, և դրան իշխանությունները գնացին ընդդիմության և դրսի ուժերի ճնշումների ներքո:

«Հուսահատական բաներ եմ նկատում, բայց, ըստ էության, դրական քաղաքական տարի էր, ընդդիմությունը կայացավ, և նախկինում խայտառակ իրողությունները, օրինակ` ինչպես անցավ Սահմանադրության հանրաքվեն, չեն լինի»,- ասաց Բ. Ասատրյանը` շեշտելով, որ որևէ մեկը չի հայտարարում` թաղի խուժանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ, կամ` ընտրակաշառքներ չեն բաժանվելու:

Բանախոսի խոսքով` ներկայում քաղաքական որոնումների շրջան է, իսկ 2012 թ. ակտիվ շրջան է լինելու, վերաձևավորումներ կլինեն, այն բոլոր ուժերը, որ կարծում են, թե երկրի ապագան է վտանգված, պետք է միավորվեն:

Բ. Ասատրյանը համոզված է, որ նախկին կարծրացած մթնոլորտը չի լինի, և դրա վկան են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նույնպես տարին արժևորեց ի հայտ եկած նոր երևույթով` երկխոսությամբ: Նրա կարծիքով` քաղաքական ուժերի մեջ կոնֆրոնտացիայի վերջը պետք է տրվի, սակայն ընդդիմության պահանջներն անիրականանալի էին ի սկզբանե:

«Պարզ էր, որ այդ պահանջը չէր կատարվելու, և դրա մասին խոսել չարժեր»,- նշեց Մ. Բադեյանը` հավելելով, որ հակառակ ճամբարում կան մարդիկ, որ ոչ պակաս ինտելեկտուալ և սրտացավ են, երկու կողմն էլ պետք է դա հասկանա:

Պատգամավորը համաձայնեց, որ տարեցտարի, ընտրությունից ընտրություն դրանց որակը պետք է բարելավվի, բայց եթե մեղավոր է ընտրակաշառք տվողը, նույնքան մեղավոր է ընտրկաշառք վերցնողը.

«Ինձ էլ են առաջարկել 5 հազար դրամ, և վերցրել եմ, բայց պատվերը չեմ կատարել: Քաղաքացին մեղք չունի, որ իրեն ընտրակաշառք առաջարկում են, մեղք ունի, որ պատվերը կատարում է»:

Բ. Ասատրյանը հայտարարեց, որ ընտրակաշառքը հանցագործություն է պետության դեմ, խեղճ պետությունն անպաշտպան է, ազգային անվտանգությունը և մյուս ծառայությունները փաստացի չեն պաշտպանում:

Բ. Ասատրյանը նաև հայտարարեց, որ իշխանությունը պարտավոր է լեգիտիմ ընտրություններ անցկացնել, քանի որ ցանկացած էական խախտում նշանակում է, որ իշխանությունը օրինական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում