Грузия Online-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-15-ը Աբխազիա է ժամանում հումանիտար հարցերով ԵԽԽՎ-ի կոմիտեի ներկայացուցիչ, շվեդ պատգամավոր Թինա Ակետոֆտը։
Այս տարվա ապրիլին ԵԽԽՎ-ի նոր զեկուցող նշանակված Ակետոֆտի աբխազական այցի նպատակը տարածաշրջանում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստումն է։
Ակետոֆտը մի շարք հանդիպումներ է ունենալու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։