News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունն ու ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը, որպես նվեր, Թուրքիայից ստացել են 1,692,747 դոլարի ռազմական տեխնիկա ու հանդերձանք։ Այս մասին նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Վրաստանն այդ նվերը ստացել է ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այդ համաձայնագրով նախատեսվում է, որ Թուրքիան Վրաստանին օգնելու է ռազմական կրթության ու լոգիստիկայի ոլորտում։
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այդ համագործակցության նպատակը Վրաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտեցնելն է։












































