Հարավային Կորեան հայտնել է, որ Սուրբ Ծննդյան լույսեր կտեղադրի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, չնայած Պյոնգյանգը սպառնացել է վրեժխնդիր լինել, այսպես կոչված, հոգեբանական պատերազմի համար:
Այսօր AFP-ին տված հարցազրույցում նախարարության խոսնակն ասել է, որ պաշտպանության նախարարությունը Սեուլի եկեղեցուն թույլ կտա լույսեր տեղադրել սահմանի վրա գտնվող, ռազմական ուժերի կողմից հսկվող աշտարակների վրա:
«Մենք սա թույլ ենք տվել մեր ժողովրդի խոսքի և կրոնի ազատության համար և մեր ազգերի միջև կրոնական գործողությունների ազատության համար»,- ասել է խոսնակը` ավելացնելով, որ լույսերը կախված կլինեն դեկտեմբերի 23-ից մինչև հունվար 6-ը:
Նա նաև ասել է, որ Հարավային Կորեայի ուժեը կպաշտպանեն լույսերը Հյուսիսային Կորեայի ցանկացած հարձակումից:












































