ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12¬ի առավոտյան երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Երևան: