Ռուսաստանի Դաշնության վեցերորդ գումարման Պետական դումայում միայն մեկ հայ կա` Հովհաննես Արմենակի Օհանյանը, որը տեխնիկական գիտությունների դոկտոր է, ավելի քան 40 գիտական աշխատանքների հեղինակ, 1998-ից ղեկավարել է «Սոյուզ» գիտատեխնիկական համալիրը:
Նա խորհրդարան է անցել «Արդար Ռուսաստան» կուսակցության ցուցակով:
Այս մասին տեղեկացնում է «Երկրամաս» պարբերականն ու հիշեցնում, որ Պետական դումայի նախորդ գումարումներում հայազգի պատգամավորների թիվը եղել է 3-5:











































