Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին մեկնել է ԱՄՆ` Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելու:
Իրաքի մամլո քարտուղարը հայտնել է, որ վարչապետի ԱՄՆ այցով սկիզբ կդրվի Բաղդադի ու Վաշինգտոնի հարաբերությունների նոր փուլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 2011 թվականի վերջին Իրաքից դուրս կբերի իր զորքերը: Իրաքում կմնան միայն մի քանի հազար ռազմական սարքավորումներ: Իրաքի անվտանգությունը կապահովեն 900 հազար ոստիկաններն ու զինծառայողները:











































