Spirit of Chartwell զբոսանավի հիմնական ուղևորները զբոսաշրջիկներն են, ովքեր վճարում են Թեմզա գետով ծովային ուղևորություն կատարելու համար:
Մյուս տարի այդ նույն զբոսանավի վրա կնշվի թագուհու ադամանդե հոբելյանը:
Մրցանակակիր ֆիլմերի արտադրության դիզայներ Ջոզեֆ Բենեթը և նախկին մոդել Ռեյչլ Դե Թհամը հրավիրվել են արդեն իսկ ճոխ զբոսանավը վերափոխելու՝ այնպես, որ այն հիշեցնի 17-րդ դարի շքեղությունը:
Թեմզայով ուղևորության ժամանակ թագուհին և արքայազն Ֆիլիպը կնստեն նավի կենտրոնական հատվածում դրված գահերի վրա՝ այնպես, որ հավաքվածները կարողանան տեսնել ազնվականներին, հայտնում է Mail Online-ը:












































