Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն կրկին ընտրվել է իր կուսակցականների կողմից եկող տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Ըստ վերլուծաբանների՝ 87-ամյա ղեկավարին դժվար կլինի համոզել իր ընտրողներին երկարաձգել իր՝ արդեն 32 տարի տևող իշխանությունը:
Նրանք համարում են, որ Մուգաբեն ստիպված կլինի դեմ առ դեմ կանգնել երիտասարդ ընտրողների հետ, որոնցից շատերը ծնվել են 1980 թվականին՝ Բրիտանիայից անկախություն ստանալուց հետո: Վերջիններս այնքան էլ չեն հավատում Մուգաբեի կուսակցության հեքիաթներին՝ ազատության համար պայքարում նրանց առաջնորդող դերի մասին, և ընդհակառակը՝ փորձում են ամեն կերպ աշխատանք գտնել մի երկրում, որն ունի աշխարհում գործազրկության ամենաբարձր տոկոսը:
Այլ կուսակցությունների անդամները ցանկանում են, որ Մուգաբեն իր իշխանությունը հանձնի ավելի երիտասարդ մի առաջնորդի, բայց ոչ մեկը չի համարձակվում բացեիբաց հակամարտության մեջ մտնել նրա հետ` քաղաքական համակարգի և նրա` հակառակորդներին հոգնեցնելու և նրանց իր հաջորդ քայլի մասին կռահել ստիպելու ընդունակության պատճառով:







































