Ռազմավարական կարևոր օբյեկտները ՀԱՄԱՍ-ը տեղակայել է Եգիպտոսում՝ ենթադրելով, որ Իսրայելը չի հարվածի Սինայի թերակղզին, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
ՀԱՄԱՍ-ը նախօրոք իր բազաներն ու հրթիռների արտադրության ենթակառուցվածքները տեղակայել է Սինայի թերակղզում՝ փորձելով պաշտպանել դրանք իսրայելական հրթիռակոծումներից: Այս մասին գրում է Jerusalem Post-ը:
Իսրայելը կոչ է անում Կահիրեին ակտիվացնել ջանքերը Սինայում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ և կանխել ՀԱՄԱՍ-ի հարձակումները, սակայն եգիպտացի զինվորականները չեն շտապում ապամոնտաժել խմբավորման ենթակառուցվածքները:







































