Սալվադորի կառավարությունը ներողություն է խնդրել զանգվածային սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել 30 տարի առաջ: Այդ ժամանակ Էլ-Մոզոտե քաղաքում տեղի ունեցած ջարդի հետևանքով մոտ հազար մարդ էր զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը երկրի արտաքին գործերի նախարար Հյուգո Մարտինեսը ներողություն է խնդրել պետության կողմից իրականացված ջարդի համար:
Սպանությունները կատարվել էին Սալվադորի զորքերի կողմից, որոնք պատկանում են ներկայում արգելված ‹‹արագ արձագանքման ուժերի›› գումարտակին:
Մեղավորները չեն պատժվել, քանի որ իշխանությունները համաձայնվել են ընդհանուր ներում շնորհել քաղաքացիական պատերազմն ավարտելու շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում:






































