Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահը հայտարարել է, որ երկրի նոր ղեկավարությունը պատրաստ է ներել զինվորականներին, ովքեր կռվել են գնդապետ Մումար Քադաֆիի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Լիբիան պատրաստ է ընդունել յուրաքանչյուրին»,- ասել է Մուստաֆա Աբդուլ Ջալիլը, բացելով համաժողովը, որը տեղի է ունենում Տրիպոլիում և նվիրված է ազգային հաշտեցմանը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Լիբիայում ապրող բոլոր խոշոր ցեղերի և էթնիկ համայնքների պատվիրակները:












































