Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբաբոյի հարյուրավոր կողմնակիցներ մասնակցել են Հաագայի Միջազգային քրեական դատարանի շենքի մոտ կազմակերպված ցույցին: Այս մասին հաղորդում էմ BBC-ն:
Ցուցարարները հագել են շորեր, որոնց վրա գրված է եղել «Չկա Գբաբոն՝ չկա աշխարհը»: Նրանք իրենց բողոքն են արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ նախկին նախագահը Հաագայի դատարան է բերվել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Գբաբոյին ներկայացված է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեղադրանք: Հիշեցնենք, որ Գբաբոն, պարտվելով նախագահական ընտրություններում, հրաժարվել էր լքել իր պաշտոնը, և բախումներ էին սկսվել նրա կողմնակիցների ու հակառակորդների միջև:











































