Բելգիայի իշխանությունն այսօր ստացել է վստահության քվե: Նոր կառավարությունը ստացել է 143 պատգամավորներից 89-ի աջակցությունը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Բելգիական կոալիցիոն կառավարության կազմը հրապարակվել է դեկտեմբերի 5-ին, իսկ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել նախարարների երդման արարողությունը:
Կառավարությունը գլխավորել է սոցիալիստ Էլիո դի Ռյուպոն: Այդ կառավարության մեջ են մտել վեց կուսակցությունների ներկայացուցիչներ: Սոցիալիստական կուսակցությունը, որի անդամն է Էլիո դի Ռյուպոն, ստացել է 26 տեղ:
Կառավարության ճգնաժամը Բելգիայում շարունակվում է արդեն կես տարի:












































