Ասիֆ Զարդարին, ով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում և անցնում է բուժման կուրս, մտադիր չէ վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Իսլամաբադում նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ և սպառնում են դատարանի առջև կանգնեցնել: Այս մասին հաղորդում են պակիստանյան ԶԼՄ-ները:
Նոյեմբերին Զարդարիին մեղադրել են այն բանում, որ նա ԱՄՆ-ի օգնությամբ փորձել է փոխել ղեկավարությանը և նշանակել իր համակիրներին։
Բացի դրանից, Գերագույն դատարանը վերականգնել է նախագահ Զարդարիի դեմ դատական գործընթացը, որի շրջանակներում նրան և նրա շրջապատին մեղադրում են կոռուպցիայի մեջ:












































