Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 2 հույների, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերված, լավ պահպանված 6-րդ դարի սաղավարտը թաքցրել են: Բացի այդ, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, նրանց տանը հայտնաբերվել են հնագույն արծաթե դրամներ:
Հունաստանի օրենսդրության համաձայն՝ պեղումների ժամանակ գտնված հնությունները պետության սեփականությունն են: Դրանք թաքցնելու համար նախատեսվում է ազատազրկում:
Թե կոնկրետ որ վայրից է հայտնաբերվել սաղավարտը, առայժմ չի հաղորդվում:








































