Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ճէմալ Փաշայի թոռն ալ եթէ այսպիսի բաներ ըսէ… «Նոր Յառաջ»

Էնվէրի եւ Թալաաթի հետ՝ իթթիհաթական երրորդութեան անդամ Ճէմալ փաշա, առաջին երկուքին հետ 1913-1918 ղեկավարած է Օսմանեան կայսրութիւնը, նախքան 1922ին Թիֆլիսի մէջ սպաննուիլը Ստեփան Ծաղիկեանի կողմէ:

Այսպիսի անձնաւորութեան մը թոռը՝ լրագրող Հասան Ճէմալ նախ իր սիւնակին մէջ, վերոնշեալ խորագրին տակ արտատպած է այս օրերուն շատ մելան հոսեցնող Տէրսիմցիներու յղուած ներողութեան «դէպք»ին մասին՝ Գարին Քարաքաշլըի գրած հետեւեալ դիպուկ տողերը, որոնք «Ամբողջութիւն» խորագրին տակ լոյս տեսած են «Ռատիքալ»ի Դեկտեմբեր 4ի թիւին մէջ.-
«Այն պահուն երբ ներողութիւն կը խնդրուի, իրականութեան մը իրաւունքը կը հատուցանուի եւ նոյն պահուն, կը բացայայտուի նաեւ թէ ի՛նչպիսի մեծ սուտ մըն էին ատոր ուրացումով անցած տարիները:

«Կայ, դեռ աւելի գէշը. «Ո՜վ գիտէ ուրիշ այսպիսի ի՜նչ սուտեր կան, ինչե՜ր քօղարկած են»-ի նման անզուսպ որդ մը կը նետես հանրային կարծիքին մէջ, որպէսզի կրծէ անոր խիղճը:

«…Հայ ըլլալու այդ տարօրինակ բնազդով արդէն կը սպասէք, թէ ե՛րբ կարգը ձեզի պիտի հասնի: Ու անպայման կը հասնի ալ: «Թուրքիոյ Հանրապետութեան վարչապետ՝ Թայիփ էրտողանը հայկական Սփիւռքին հետ նոյն տեղը զետեղողին ճակատը կը չափեմ: Քեզի կ՚ըսեմ, չափդ գիտցիր»- կ՚ըսէ վարչապետը:

«Հայկական Սփիւռք կոչուածը աշխարհի չորս կողմը ցրուած անատոլիացի Հայեր են, որոնք կրցած են 1915էն ողջ դուրս գալ:

Հայկական Սփիւռք կոչածդ, իր հողին, երկրին կարօտովը ապրող, առատ ցաւ, վիշտ է»:

«Հայկական Սփիւռք կոչածդ, զայրոյթ է ընդդէմ յամառութեամբ շարունակուող ուրացման քաղաքականութիւններու, եւ իրականութեան մէջ մարդկային ակնկալութիւն մը»: Հայ բառը հայհոյանք չսեպող եւ անցեալի ցաւերը իր ուսերուն բեռձնելու քաջութիւնը ունեցող պետական դէմքի մը ակնկալութիւնը»:
«Վարչապետին ցոյց տուած սահմանափակ թիւով փաստաթուղթերը ցոյց տուին, թէ ի՛նչպէս գործած են Տէրսիմը Թունճէլիի վերածելու համար»: Անսահման լիազօրութիւններու տէր հրամանատար, թնդանօթներ, կազի ռումբերով գործուած յարձակումներ, տասնեակ հազարաւոր մեռեալներ, նոյնքան ալ աքսորեալ» որպէս որդեգիր տրուող աղջնակներ»:

Հիմա, այս տեսարանը արդէն ինքնին բնաւ պիտի չյիշեցնէ՞ 1915ը:

«Կրնա՞նք պատմութենէն մեր ընտրովի զատած գլուխներով գոհանալ ու ներողութիւն խնդրել, մնացեալին համար ալ ըսել՝ «այդպէս թող մնայ»:

Կրնա՞նք մենք մեզի թոյլ տալ նման շռայլութիւն:

«Երբ մանաւանդ ամեն ինչ իրարու մէջ մտած է.

«Երբ մանաւանդ Հրանդ Տինքի դէմ լինչի վճիռ արձակուած էր պարզապէս անոր համար, որ լուրի վերածելով հրապարակած էր Տէրսիմը ռմբակոծելու պարտականութիւն ստանձնած Աթաթիւրքի որդեգիր աղջկան՝ Սապիհա Կէօքչէնի մասին պնդումները, թէ՝ 1915ին ընտանիքը կորսնցուցած հայ աղջնակ մըն է ան ու ∩վերապրողներ∪ու հպարգելքին դպչիլը՝ իր կեանքով վճարած էր:

«Ներողութիւն չի յայտնուիր այդպէս՝ ասպարէզ կարդալու միջավայրի մէջ:

Ներողութիւնը վիրաւորական պէտք չէ ըլլայ, այլեւ՝ ամոքիչ»՞
«Այս առթիւ եւս, կը կարծեմ որ լաւագոյն օրինակը կրնանք քաղել աշխարհի փոքր գիտակներէն՝ երախաներէն»:

«Խաղի ատեն, երբ անոնցմէ մէկը միւսին հոգին կը ցաւցնէ, եւ «ներողութիւն» կ՚ըսէ, միւսը ցաւէն դեռ շուրթները կախած, արցունքներուն ընդմէջէն՝ պահ մը փայլող աստղով մը դիմացինին աչքերուն մէջ կը նայի՝ «Բայց անգամ մըն ալ պիտի չընես, եղա՞ւ» հարց կուտայ:

«Այդ «եղաւ» բառը ամեն ինչ կը փոխէ»:

Ու այս տողերէն ետք Ճէմալ, որու առանձնայատուկ ինքնութիւնը վերը տուինք, կը գրէ հետեւեալը.

«Վերի տողերը Գարին Քարաքաշլըի «Ամբողջութիւն» գրութենէն առի:

Կը ցոլացնեն իմ զգացումներն ու խոհերը:

Սիրելի Գարին,
Մի՛ մտահոգուիր:
Պիտի գան այն օրերն ալ երբ այս հողերուն վրայ պիտի լսենք ա՛յդ «եղաւ» բառը, որ ամեն ինչ կը փոխէ»:

«Նոր Յառաջ», Դեկտեմբեր 10

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում