The Seattle Times-ը տեղեկացնում է, որ շաբաթ օրն ԱՄՆ-ում տեսանելի կլինի վառ արտահայտված լուսնային խավարում:
Եթե ամպերը թույլ տան, ապա ամբողջական խավարումը տեսանելի կլինի շաբաթ առավոտյան, երբ Երկիրը կհավասարվի լուսնի և արևի հետ:
Այն ամբողջապես չի ծածկի լուսինը, բայց լուսինը կստանա կարմրավուն կամ պղնձի գույն, որը կառաջանա արևի ճառագայթների պատճառով, որոնք կթեքվեն և կբեկվեն՝ երկրի մակերևույթի փոշու մասնիկներին հարվածելով:
«ԱՄՆ-ում տեսանելի լուսնային խավարումները տեղի են ունենում մի քանի տարին մեկ»,– ասել է NASA-ի աստղագետ Թոնի Ֆիլիպսը: Անցած անգամ դա տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին, հաջորդը կլինի 2014 թվականի ապրիլին:
NASA-ն հայտնում է, որ, համեմատած մյուս լուսնային խավարումների հետ, այս մեկը շատ մեծ չափսերի կլինի:










































