Լուսային շոուների արվեստը, որն օգտագործվել է Բրիտանիայի Քարահունջում, ծնունդ է տվել լուսային հիասքանչ տեսարանի:
Լուսային նկարիչ Մարք Բոյեր-Բրիգսը միավորել է իր լուսանկարչական և տեխնոլոգիական ունակությունները՝ Քարահունջի քարերի միջոցով լուսային շոու ստանալու համար:
Օգտագործելով հատուկ տեխնոլոգիաներ և իր տեսախցիկը՝ 33-ամյա լուսային նկարիչը մութ քարերը շողշողուն գունային էֆեկտների միջոցով կենդանացրել է:
Mail Online-ը գրում է, որ նրան տվել են Քարահունջ այցելելու հատուկ թույլտվություն, և նա իրավունք է ունեցել այնտեղ անցկացնել ընդամնեը երկու ժամ: Լուսանկարիչն ասում է, որ Քարահունջ այցելելը մանկուց եղել է իր երազանքը:
















































