Tuesday, 14 05 2024
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրին

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրին:

Ողջունելով լիբանանցի գործընկերոջը` Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները:

«Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում և ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», – ասել է նախարար Նալբանդյանը:

Նախարար Մանսուրը իր հերթին նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ:

Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկել են փոխայցելությունների և շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ և նշվել է, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարևելյան կարգավորման և արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում