Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովն ավարտած Եվրամիության առաջնորդները Սերբիայի՝ ԵՄ անդամակցության հարցը հետաձգել են մինչև հաջորդ տարվա մարտ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտնել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: ԵՄ-ն իր այդ քայլը պատճառաբանել է Սերբիայի և Կոսովոյի միջև չլուծված հարցերի առկայությամբ:
Սերբիան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է 2009 թ.: ԵՄ անդամակցությունը Բելգրադի ամենաառաջնային խնդիրներից մեկն է: Նա նախատեսում էր արդեն 2011 թ. վերջին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ:
Մինչև հաջորդ տարի է հետաձգվել է նաև Մոնտենեգրոի անդամակցության հարցը: Համապատասխան հայտ Մոնտենեգրոն ներկայացրել էր 2008 թ. դեկտեմբերի կեսին:












































