Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ վերսկսել է գործել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում գտնվող Սիրիայի հյուպատոսությունը, որը ժամանակավորապես փակվել էր դեկտեմբերի 2-ին։
Չնայած դրան, հյուպատոսարանի դռների վրա փակցված արաբերեն հայտարարության մեջ ասվում է, որ հյուպատոսարանը վերջնականապես կփակվի այս տարվա դեկտեմբերի 26-ին։ Հայտարարության վրա առկա է Սիրիայի հյուպատոս Մուհամեդ Նեջդեթ Շեհիթի ստորագրությունը։
Հյուպատոսարանի աշխատակիցները չեն մեկնաբանել այդ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Գազիանթեփում Սիրիայի հյուպատոսությունը բացվել է 2005 թվականի ապրիլին։






































