Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն «Սանթոս»-ի ֆուտբոլիստ Նեյմարի հասցեին գովասանքի խոսքեր է ասել: Բարզիլացին նաև իր հայրենակցին խորհուրդ է տվել Եվրոպայում իր կարիերան շարունակելու ցանկություն ունենալու դեպքում տեղափոխվել «Բարսելոնա».
«Ես հաճախ եմ զրուցում Նեյմարի հետ: Նա յուրահատուկ խաղացող է: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայում ելույթ ունենալուն, ես նրան խորհուրդ եմ տվել տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնացիների խաղային փիլիսոփայությունն ավելի է համապատասխանում Նեյմարի խաղաոճին: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները թիմային խաղ են ցուցադրում և անհրաժեշտ պահերին միշտ փոխանցում են կատարում, իսկ «Ռեալ»-ում ամեն ինչ այլ է»:







































