Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 20.00-ին, Նյու-Յորք-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու:
Վերջինս 2010թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:







































