Tuesday, 16 06 2026
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին

Պետք է ՀՀԿ-ի ճակատը պաչել, որ նա տարիներ առաջ միահեծան կերպով չի վերցրել իշխանությունը. Ռ. Պետրոսյան

ՀՀԿ-ն գալիք ընտրություններում կստանա գրեթե այնքան ձայն, որքան ստացել է նախորդ ընտրություններում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքելու մասին երբեք չի հայտարարել: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ն լավ արդյունքներ է ունենալու: Դրան կնպաստեն ինչպես ՀՀԿ առաջնորդ, երկրի ղեկավարի նախընտրական խոստումների կատարման մակարդակը, այնպես էլ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի շուրջ 900 համայնքներից 750-ում ղեկավարներ ունենալ, ովքեր էլ ընտրությունների ժամանակ նպաստելու են կուսակցության` ընտրությունների ժամանակ հնարավորինս շատ ձայներ ստանալուն »,- նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, մասնավորապես թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված ԲՀԿ-ական ներկայացուցչի թեմային` Ռաֆիկ Պետրոսյանը նկատեց, որ օրինապահները կարող են թմրանյութ փնտրել անխտիր բոլորի գրպանում:

«Ուղղակի պատահականություն է, որ այս անգամ ձերբակալվածները եղել են ԲՀԿ-ականներ, մյուս անգամ, հնարավոր է, թմրանյութ հայտնաբերեն ՀՀԿ կամ ՕԵԿ ներկայացուցիչների գրպանում: Այս գործընթացը չպետք է քաղաքականացնել: Երբ օրինապահները համապատասխան տեղեկատվություն ունենան, այն ժամանակ էլ կհայտնաբերեն:

Ինչ վերաբերումէ ԲՀԿ-ին արված ՀԱԿ-ի ակնարկներին, ապա կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը սա անում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև սեպ խրելու նպատակով»,- նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը:

Պատգամավորի խոսքով` «պետք է ՀՀԿ-ի ճակատը պաչել», որ նա տարիներ առաջ միահեծան կերպով չի վերցրել իշխանությունը, այլ այն կիսել է երկու այլ ուժերի հետ:

Ասուլիսի մյուս բանախոս, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր հերթին անդրադառնալով թմրանյութային թեմային` նկատեց, որ չի զարմանա, եթե մի «պագոնավոր» հենց ասուլիսի ժամանակ մտնի սենյակ և թմրանյութ փնտրի ու գտնի իր գրպանում:

«Միաժամանակ, զարմանալի է, որ ԲՀԿ ներկայացուցչի գրպանում թմրանյութ են գտնում միայն հիմա` ստեղծված իրավիճակում: Դե, նրանք ֆոկուսնիկներ են, գիտեք»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով` ԲՀԿ-ն դիրքային առավելություն ունի իր մրցակիցների` ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի հանդեպ: «Ինքը` որպես գործընկեր, ցանկալի է և առաջինի, և երկրորդի համար: Գագիկ Ծառուկյանը առնվազն կարճատես պիտի լինի, որ չօգտագործի իր առավելությունները»,- նկատեց քաղաքագետը:

Նա նաև տեղեկացրեց` եթե ԲՀԿ-ն ընտրությունների գնա միայնակ և իրեն հրավիրի իր շարքերը, ապա ինքը կմտածի առաջարկի շուրջ:

Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին` դրանք որակեց որպես քննություն, որը այդ երկրի իշխող կուսակցությունը` «Եդինայա Ռոսիա»-ն, պատվով հանձնեց:

«Ընտրություններն անցել են համեմատաբար արդար, ազատ և թափանցիկ»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում