Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Չինացիները Հայաստանում ցանկանում են ներդրումներ կատարել

Չինաստանի գործարարները ցանկանում են Հայաստանում ներդրումներ կատարել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ժամանած չինական գործարար պատվիրակության ղեկավար, HUAHE International Business Consulting ընկերության նախագահ Լու Չուանյուն հայտնեց, որ 10 ընկերությունների ղեկավարներ հանդիպումներ են ունեցել ՀՀ էներգետիկայի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարություններում, Առևտրաարդյունաբերական պալատում, հանդիպել են նաև հայ գործարարների, ներկայացվել է երկկողմ ներդրումային միջավայրը:

Քննարկվել են գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության ոլորտներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու, Երևանում առևտրային կենտրոն և հյուրանոց կառուցելու հարցեր:

Աշխատանքներ են տարվում ՀՀ-ՉԺՀ ուղիղ օդային կապ հաստատելու ուղղությամբ: Չինաստանն ունի ուղիղ օդային հաղորդակցություն Վրաստանի և Ադրբեջանի հետ:

«Գործարար հարաբերություններն ակտիվացնելու դեպքում օդային հաղորդակցության հաստատումը նույնպես շահավետ կլինի ավիաընկերությունների համար»,- ասաց Լու Չուանյուն:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Գուան Գանգը նշեց, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, այստեղ շատ շինարարական աշխատանքներ են կատարվել չինական ընկերությունների կողմից. «Ներդրումների համար մեծ հնարավորություններ ենք տեսնում, և դա գրավում է չինացի ներդրողներին»:

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի խոսքով` կարծրատիպ կա, որ շատ դժվար է մտնել չինական շուկա, իսկ հայկական շուկան փոքր է չինացիների համար:

2010 թ. Շանհայի ցուցահանդեսից հետո հայկական ընկերությունները սկսել են արտահանում իրականացնել ՉԺՀ, և ըստ Ռ. Հարությունյանի` ներուժը մեծ է: Նա նշեց, որ արտահանվող հայկական ապրանքների դիվերսիֆիկացումը թույլ կտա ավելացնել շրջանառությունը:

«Մինչ այս հենց լեռնահանքային հումք էինք արտահանում, ապագայում պատրաստի և կիսապատրաստի արտադրանք կարտահանվի»,- նշեց Ռ. Հարությունյանը՝ հավելելով, որ քիմիական ոլորտում համագործակցությունը պետք է ոչ միայն կաուչուկի մասով դիտարկել, այլև նուրբ օրգանական քիմիայի, որն օգտագործվում է դեղագործության մեջ:

«Հիմնական խնդիրը ծավալն է և գործընկերային հարաբերություններ հաստատելը»,- ասաց Ռ. Հարությունյանը:

Անդրադառնալով չինացի մատակարարների կողմից փաստաթղթերին չհամապատասխանող անորակ հումք առաքելու խնդրին, որին հաճախ են բախվում հայկական ընկերությունները, Լու Չուանյուն հայտարարեց, թե նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ գործընկերներ գտնել, ճիշտ ուղիով դուրս գալ շուկա, աշխատել պետական աջակցություն ունեցող կազմակերպությունների հետ:

Նա ասաց, որ Չինաստանում նույնպես լուրջ են վերաբերվում անորակ ապրանքներին, և նույնիսկ անորակ ապրանքի դեմ պայքարի հատուկ օր կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում