Iran News-ի փոխանցմամբ՝ երեկ իրանական հեռուստաալիքներով ցուցադրվել է Իրանի ձեռքում հայտնված ամերիկյան RQ-170 Sentinel տիպի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։ Դրանցում երևում է, որ «սթելս» տեխնոլոգիայով կառուցված ամերիկյան ԱԹՍ-ն գործնականում չի տուժել վայր ընկնելուց։ Նրա վրա չի նկատվում որևէ լուրջ վնասվածք։
Հիշեցնենք՝ ամերիկյան կողմը մտահոգ է, որ Իրանը կարող է օգտվել այդ ԱԹՍ-ի նորագույն տեխնոլոգիաներից։ Ամերիկյան ԱԹՍ-ով հետաքրքրված են նաև Ռուսաստանն ու Չինաստանը։







































