Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ընդունելություն Ֆրանսիայի ԱԺ-ում` նվիրված ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն:

Հրավիրյալների թվում են եղել ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Նշանավոր իրադարձության կապակցությամբ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Ռիշար Մալյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:

Վերջինս նաև անդրադարձել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 23-րդ տարելիցին` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին ողբերգության հաղթահարման գործում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Պաշտոնական արարողության շրջանակներում կայացել է նաև «Արցախ` հայ արվեստների և ավանդույթների պարտեզ» պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի հրատարակման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունը և Ֆրանսիայում գործող Սատար Ղարաբաղին կազմակերպությունը:

Ինչպես իր խոսքում նշել է գրքի համահեղինակ, արվեստագետ Պատրիկ Դոնաբեդյանը, գիրքը նվեր է Արցախի հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ: «Արցախի ժողովրդի ազատության, անկախության հարցն է դրդել մեզ՝ հինգ հեղինակներիս, սկսելու և ավարտին հասցնելու այս գործը»,- նշել է Դոնաբեդյանը: Աշխատությունը նաև արտահայտությունն է արցախի ժողովրդի ստեղծարար մտքի ու ազատատենչ հոգու:

Ֆրանսերեն և անգլերեն երկլեզու աշխատությունն ընթերցողի առաջ բացահայտել է Արցախի պատմությունը, հնագիտական հարստությունը, ճարտարապետությունը, որը ներկայացված է բազմաքանակ եկեղեցիներով, վանքերով ու մատուռներով, խաչքարի արվեստով, ինքնատիպ ոճով ու գունային լուծումներով հարուստ ձեռագիր մատյաններով և վերջապես գորգագործության անկրկնելի արվեստով:

Հեղինակային կազմում ընդգրկված են ֆրանսիացի և ֆրանսահայ հանրահայտ համալսարանականներ, գիտնականներ, Ղարաբաղի պատմության և քաղաքակրթության մասնագետներ: Մեծ է նրանց ներդրումը գիրքը մասնագիտական և ընթերցող լայն շրջաններին հասանելի դարձնելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում