Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթվա սկզբին ՀԱՄԱՍ-ի բոլոր ակտիվիստները գործնականում կլքեն Սիրիայի տարածքը։ Այս մասին որոշումն ընդունվել է Թուրքիայի ու Կատարի հզոր ճնշման ներքո։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է իր գլխավոր հովանավոր Իրանի վերջնագիրը, որում Իրանը սպառնում էր դադարեցնել սպառազինության մատակարարումը։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի զինյալները չեն կարող ռազմական նախապատրաստություն անցնել իրանական ուսումնական ճամբարներում։
Փորձագետները դա որակում են որպես Իրանի ռազմավարական պարտություն՝ գտնելով, որ ՀԱՄԱՍ-ի հովանավորչությունն Իրանից անցնում է Թուրքիային ու Կատարին, ինչի արդյունքում կմեղմացվի նրա դիրքորոշումը։







































