Շանհայի օդանավակայանում Cathay Pacific ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը օդանավի սրահում առաջացած ծխի պատճառով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, միջադեպի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:
Boeing-747 օդանավը չվերթ էր իրականացնում Շանհայ-Հոնգկոնգ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 351 ուղևոր և անձնակազմի 19 անդամ:
Օդանավից բոլորը տարհանվել են, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն չի նշվում, թե նրանք ինչ վնասվածքներ են ստացել: Ըստ որոշ տեղեկությունների՝ օդաչուն ընդհատել է թռիչքը, երբ ինքնաթիռը դեռ օդ չէր բարձրացել: