Tuesday, 14 05 2024
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ

Իշխանական սնանկության շքերթը

Հայաստանի ներքաղաքական, առավել եւս ներիշխանական իրավիճակները հաճախ են նմանվում անեկդոտային իրավիճակների, եւ հաճախ է պատահում, որ ներքաղաքական կամ ներիշխանական զարգացումները լավագույնս բնորոշվում են հենց անեկդոտային նկարագրություններով:

Մասնավորապես, ներկայիս վիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը հարբած անձնավորության մասին, ով պատից բռնված մի կերպ առաջ գնալով, ծիծաղում է ցեխի մեջ ընկած ընկերոջ վրա: «Ծիծաղի, ծիծաղի, տեսնեմ պատը որ վերջանա, ինչ ես անելու», նրան կարողանում է մի կերպ պատասխանել ընկերը: Ներկայումս իրականացվող կադրային փոփոխությունները ինչ-որ առումով հիշեցնում են այդ իրավիճակը, երբ «պատից բռնված» մի կերպ առաջ գնացող իշխանությունը ծիծաղում է իր իսկ քաղաքականության, իր իսկ կառավարման, իր իսկ հաստատած ավանդույթների եւ խաղի կանոնների հետեւանքով ցեխի մեջ հայտնված հասարակության վրա: Հասարակությունն, իհարկե, դեռեւս չի պատասխանում այդ իշխանությանը, այլ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, ով է փոխվում, ինչի համար է փոխվում, էլ ով է փոխվելու եւ այլն: Բայց հարցը կա, թե ի՞նչ է անելու իշխանությունը, երբ «պատը վերջանա»: Չէ՞ որ պետական բարձրաստիճան պաշտոնները թեեւ շատ, բայց խիստ սահմանափակ են: Չէ՞ որ դրանք մի օր վերջանալու են, հետեւաբար մի օր վերջանալու են այն կադրային փոփոխությունները, որ սկսել է իշխանությունը: Ի՞նչ է անելու իշխանությունն այդ դեպքում: Կրկին Պլասիդո Դոմինգոյի՞ն է հրավիրելու, թե՞ այս անգամ Խոսե Կարերասին: Բայց չէ՞ որ նրանք կարող են չգալ կամ եթե գան, արարողակարգը այլեւս կարող է չխախտվել: Ինչ անել այդ դեպքում:
Բանն այն է, որ կառավարման տեխնոլոգիական այն մոտեցումը, որ այժմ որդեգրել է իշխանությունը, երբ ներկայացվում է «թագավորական զայրույթ», թե ինչպես է «թագավորը» բռունցքը խփում սեղանին եւ մեկ առ մեկ «գլխատում» ժողովրդին լավ կյանք չապահոված իր ենթականերին, այդքան էլ նոր երեւույթ չէ հասարակության աչքի ու ականջի համար, եւ մարդիկ եթե նույնիսկ հավատում են «բարի թագավորի» հեքիաթին, միեւնույն է, դա շատ կարճ է տեւում: Ի վերջո, Հայաստանում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պաշտոնյաները հլու-հնազանդ կատարում են այն, ինչ իրենցից պահանջում է իշխանությունը, նույն այդ «բարի թագավորը», ինչպիսին այժմ փորձ է արվում ներկայացնել Սերժ Սարգսյանին: Օրինակ` երբ նա հարկայինին կամ մաքսայինին հրահանգում է կաշառք չվերցնել, նրանք կաշառք չեն վերցնում: Նույն կերպ, եթե նա հրահանգի, ասենք, ոստիկանությանը, որ ընդդիմության ակտիվիստների հանդեպ անհարկի բռնություններ չկիրառեն, ոստիկանությունն անմիջապես կդառնա մարդու իրավունքի եւ անվտանգության պաշտպան, ոչ թե իշխանության մահակ ընդդիմության գլխին: Հայաստանի իշխանական համակարգը հիմնված է կենտրոնից եկող հրահանգների վրա, եւ բոլոր օղակները, բոլոր պաշտոնյաները ապրում են մի հավատամքով` կենտրոնի հրամանները պետք է կատարել անշեղորեն: Պաշտոնյաների ընդունակությունների, օգտակար գործողության գործակցի, պրոֆեսիոնալիզմի եւ որակական այլ հատկանիշների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ նրանք գործում են բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով ստանձնած լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում: Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի, հետեւաբար գնահատվում են պաշտոնյաների ոչ թե մասնագիտական որակները, այլ նրանք, որոնք վերաբերում են հրամանները արագ կատարելուն, դրանց վերաբերյալ ավելորդ հարցեր չտալուն, ավելորդ անգամ չքննարկելուն, ավելորդ աղմուկ թույլ չտալուն: Դա է պատճառը, որ, օրինակ, վերջին օրերին Հայաստանում արդեն մոտ կես տասնյակ կադրային փոփոխություն է կատարվել կամ հայտարարվել է դրա մասին, սակայն որեւէ մեկի պարագայում կարծես թե կես բառ չի ասվել, թե այս պաշտոնյան փոխարինվել է, որովհետեւ նա վատ է կատարել իր գործը եւ տվյալ ոլորտում չի բավարարել այն պահանջները, որ Հայաստանի իշխանության առաջ դնում են Սահմանադրությունն ու օրենքները: Սա, թերեւս, լավագույն վկայությունն է այն բանի, որ կադրային փոփոխությունները, որոնք ներկայացվում են իբր իշխանական համակարգը առողջացնելու նախաձեռնություն, ինքնին, իրենց ներսում իսկ առողջ չեն: Իսկ այդ հանգամանքը մեծ կասկածներ է առաջացնում հանրային եւ պետական կյանքի համար դրանց արդյունավետության առումով: Վերջին հաշվով, Հայաստանում խաղի կանոններն են խնդիրը, ոչ թե կադրերը: Եթե կադրերը դրվեն այլ կանոնների շրջանակ, նրանք աշխատելու են այդ շրջանակում: Հայաստանում խնդիրը Սահմանադրությունն է, օրենքների հավասար, առանց խտրականության կիրառումը, մարդու իրավունքի եւ քաղաքացիական ազատությունների հարգումը: Ունի՞, արդյոք, իշխանությունը հասարակությանն այդ առումով, այդ ուղղությամբ ասելու բան: Կադրային փոփոխությունների այս շքերթը վկայում է, որ ասելու բան չկա:
Շքերթը ընդհանրապես դատարկության լավագույն վկայությունն է: Պատահական չէ, որ շքերթները ամբողջատիրական համակարգերին բնորոշ երեւույթ են, երբ շքերթներով փորձ է արվում ծածկել իրականությունը, խաբել քաղաքացիներին: Շքերթներն այնտեղ են, որտեղ իրական գործեր չկան, որտեղ քաղաքացիները չունեն իրենց շահի առարկայական դրսեւորումներ շոշափելու հնարավորություն: Հայաստանի իշխանության վերջին օրերի դրսեւորումները ոչ թե իրավական հանրապետության, այլ ամբողջատիրության դրսեւորումներ են: Այդ իմաստով հատկանշական է այդ ամբողջատիրության մասերից մեկի` Գալուստ Սահակյանի խոսքը այն մասին, որ քաղաքական որոշումները երբեմն ավելի կարեւոր եւ վեր են քրեական գործընթացներից: Նա խոսում էր Գագիկ Բեգլարյանի մասին: Իսկ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին իր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանի խոսքը Գալուստ Սահակյանը անհեթեթություն էր որակել: Այսինքն` քաղաքական որոշումը վեր է իրավունքի, օրենքի հարթությունից: Ահա դա է Հայաստանի իշխանական համակարգի ասելիքը Սահմանադրության եւ օրենքի մասով: Այդ դեպքում ոչ թե կադրերը, այլ խոսքերն են ավելորդ: Քանի դեռ իշխանությունն իր ասելիքը չի փոխել, հանրության վերաբերմունքը չի փոխվելու, լեգիտիմության խնդիրը միշտ կախված է մնալու իշխանության գլխին, եւ «պատը» շատ ավելի շուտ է վերջանալու, քան այժմ երեւում է կամ թվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում