Ինչպես արդեն հաղորդել ենք, Անջելինա Ջոլիին մեղադրել են գրագողության մեջ: Դերասանուհին, հերքելով բոլոր մեղադրանքները, ասել է, որ նման միջադեպերը ցանկացած ֆիլմի արտադրության գործընթացի մասն են կազմում:
Միևնույն ժամանակ՝ Թոմ Քրուզին մեղադրել են այն բանում, որ The Mission Impossible-ի աստղին Մումբայում դիմավորած բազմությունը կազմված է եղել վարձված դերասաններից։
Թոմն ասել է, որ վարձված դերասանները միայն այն մարդիկ էին, ովքեր պարում էին դրսում: «Գաղափարը, որ երկրպագուներին գումար էր տրված ինձ աջակցելու համար, անհեթեթ է և ընդհնարապես չի համապատասխանում իրականությանը»,– ասել է Թոմը







































