Թե Ամանորին ինչ տոնական ծրագիր են մատուցելու իրենց հեռուստալսարանին հայկական հեռուստաալիքները, ինչ նորությամբ ու տոնական մթնոլորտով են հագեցած լինելու վերջիններիս եթերը, փորձեցինք պարզել` զրուցելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Նոնա Մաթևոսյանի հետ:
Մեզ հետ զրույցում Ն. Մաթևոսյանն ասաց, որ հեռուստաընկերության ամանորյա տոնական թողարկան ընթացքում ինչպես միշտ, կլինեն մանկական, երաժշտական ծրագրեր:
«Ինչպես բոլոր հեռուստաալիքները, Ամանորին անդրադառնում են. տարվա վերջին ամփոփիչ հաղորդումներ կարվեն այն հաղորդումների, որոնք այսօր մեր եթերում են: Երեկոյան եթեր կգնա լրատվականի տարվա ամփոփիչ թողարկումը, այնուհետև կլինի տոնական համերգ»,- նշեց նա` հավելելով, որ երեխաների համար նախապատրաստվում է 4 մանկական թողարկում «Հայ մայրիկի» շրջանակում:
Տարեվերջին` դեկտեմբերի 24-25-ին, եթերում կլինի երկու նոր երաժշտական նախագիծ, որոնք էլ, վերջինիս խոսքով, տոնական հաղորդումներ կունենան Ամանորի օրերին:








































