Friday, 12 06 2026
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել

Պետությունը պարտավորություններ ունի Մարտի 1-ի զոհերի հանդեպ. Ս. Սաֆարյան

Հստակ է, որ պետությունը պարտավորություններ ունի Մարտիմեկյան զոհերի հարազատների հանդեպ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը` խոսելով Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին:

Իրավապաշտպանն ասաց, որ Մարտի 1-ի զոհերից շատ քիչ մարդ կա, որ առնչություն ուներ այդ օրվա հանրահավաքի հետ: «Տեղի է ունեցել միջադեպ հասարակական վայրում, և պետության պաշտպանական ուժերը, փոխանակ զբաղվեին մարդկանց պաշտպանությամբ, ընդհակառակը՝ միջադեպի մասնակիցն են եղել՝ որպես կողմեր, և արդյունքում մենք ունեցել ենք ոչ թե օրինականության պահպանում, այլ մարդկային զոհեր»,- տեղեկացրեց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ պետությունը՝ որպես երաշխավոր, չի կարողացել իր պարտականությունները կատարել:

Անդրադառնալով «ժառանգություն» խմբակցության առաջարկին` նա ասաց, որ «Ժառանգությունը» ճիշտ առաջարկով է հանդես եկել: «Մարդիկ զրկվել են իրենց տան միակ աշխատող և կերակրող անձանցից, կամ անգամ, եթե չընդունենք, որ կերակրողի խնդիր կա, ապա կյանքի արժեքն է փոխհատուցման ենթակա: Երբ մենք փաստահավաք խմբով աշխատանք էինք տանում, եվրոպական երկրների ներկայացուցիչները հաճախ էին վկայակոչում տարբեր երկրների նախադեպերը»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` ընդգծելով, որ Մարտի մեկի փաստահավաք խմբում եվրոպական երկրների ներկայացուցիչները այս կամ այն երկրում մասնակցել էին փոխհատուցման գործընթացներին: Նրա փաստմամբ` դա ընդունված կարգ է:

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մերժել է փոխհատուցում տրամադրելու «Ժառանգության» առաջարկը, քանի որ առջևում ընտրություններն են և պետությունն իր չեզոքությունն է պահում, չի ցանկանում հստակ օրենք ունենալ դրա վերաբերյալ: Հիշեցնենք, որ կառավարությունը մերժել է «Ժառանգություն» խմբակցության այն առաջարկը, որով պետությունը հաջորդ տարվա բյուջեից պետք է գումար տրամադրեր Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում