Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ս. Սարգսյանին ԵԺԿ դիտորդի կարգավիճակի շքանշան հանձնելը պետք է դիտարկել ԱԺ ընտրությունների համատեքստում. Զ. Փոստանջյան

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի կողմից Սերժ Սարգսյանին նույն կուսակցության դիտորդի կարգավիճակի շքանշան հանձնելը պետք է դիտարկել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ընտրություններից առաջ սա մի տեսակ ուղերձ է ՀՀԿ-ին`պարզելու նրանք իսկապե՞ս եվրոպական արժեքներ կրողներ են և պարտավորվո՞ւմ են այդ արժեքներն առաջ տանել: Իսկ դա առաջին հերթին կերևա ընտրությունները արդար, թափանցիկ և հավասար պայմաններում անցկացնելու պարագայում: Ինչ վերաբերում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը բուն անդամակցության հարցին, ապա հայտ ներկայացրած հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի հարցը կորոշվի միայն 2012 թվականի փետրվարին»,- նկատեց Փոստանջյանը՝ տեղին համարելով նշել, որ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած ՀՀԿ-ին տրված դիտորդական կարգավիճակի մասին վկայող նույն շքանշանից տրվել է նաև «Ժառանգություն» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի փաստը, որ դիտորդի կարգավիճակ շնորհելով և՛ իրենց՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, և՛ կոալիցիոն մյուս երկու ուժերին, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, փաստորեն, նույն հարթության մեջ է դնում երեքին էլ, Զարուհի Փոստանջյանը նկատեց. «Չէի ասի, որ խոսքը մեզ բոլորիս մեկ հարթության մեջ դիտարկելու մեջ է: Դա կերևա միայն 2012-ի փետրվարին՝ այն բանից հետո, երբ կհաստատվի անդամության համար դիմած կուսակցությունների հետագա ճակատագիրը»:

Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը նշեց, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու առաջին սկզբունքը հետևյալն է. որքանո՞վ է դավանում եվրոպական արժեքներին անդամության համար դիմած քաղաքական ուժը:

Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների ղեկավարների հավաքի պատվավոր հյուր Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում